Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանրային խորհուրդն անցկացրել է խորհրդակցություն Գյումրու դեպքերի հետ կապված

Հանրային խորհուրդն անցկացրել է խորհրդակցություն Գյումրու դեպքերի հետ կապված
17.01.2015 | 15:22

Հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ:
Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցածան մարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող, արդար և թափանցիկ իրավական գործընթաց:
Խորհրդի անդամները կարծիք են հայտնել, որ հանրության շրջանում դեպքի հետ կապված լարվածության խորացման հիմնական գործոններից է հանցագործության դրդապատճառների և ընդհանրապես, գործի քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության անբավարարությունը, ինչն էլ տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս և ստեղծում անվստահության մթնոլորտ:
Ընդգծվել է, որ քննության մեջ ներգրավված մարմինները, տեղեկատվության գաղտնիությունը պահպանելով հանդերձ, պետք է պարբերաբար հանդես գան տեղեկատվությամբ, իսկ քաղաքացիական հասարակությանը պետք է լինի հանդարտ ու սթափ և կարողանա իր հերթին ակտիվորեն վերահսկել ողջ գործընթացը:
ՀԽ անդամները քննարկել են նաև այդ դեպքի հիման վրա համապատասխան եզրահանգումներ անելու և ապագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ